Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հերքեց Հայաստանում եւ Ռուսաստանում լրատվամիջոցների հարցում փորձագիտական միջավայրում եղած կարծրատիպերը:

Դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբում» ելույթ ունենալով՝ Հակոբյանը նշեց թիվ մեկ կարծրատիպը՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանը թույլ է ներկայացված եւ նշաձողն ուրիշներն են զբաղեցնում: Իրականում ընդհանրության մեջ Հայաստանի տեղեկատվական տարածքում արտասահմանյան հեռարձակողները ներկայացված են մեկ կարգ ցածր, քան ռուսականները: Ռուսական ՌՏՌ-ն, Առաջին ալիքը, «Կուլտուրան» եւ «ՄԻՌ»-ը ունեն հանրապետական ծածկույթ: Այս իմաստով CNN-ն, ի դեպ, ունի քաղաքային ծածկույթ: Այս հեռարձակողի լսարանը ձգտում է զրոյի: Նույն պատկերն է ռադիոյի դեպքում: Բացի ռուսական ռադիոյից, տեղականները հեռարձակում են 70-80 տոկոս ռուսական կոնտենտի հետ: Մրցակիցը միայն RFI-ն է, որի լսարանը նույնպես զրոյի է ձգտում: Ամբողջ Հայաստանում մալուխային ցանցերում հեռարձակվում են 155 ռուսական հեռարձակողներ: Ամեն-ամեն ինչ, այդ թվում՝ մանկական եւ երաժշտական, ընդհուպ մինչեւ «Որս եւ ձկնորսություն»:

«Ես չեմ հասկանում, երբ խոսում են Հայաստանի տեղեկատվական շուկայում ռուսական լրատվամիջոցների ներկայության մեծացման մասին: Այլ հարց է, թե դրանք որքանով են արդյունավետ օգտագործվում»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ երբեմն տեղեկատվությունն անգամ ավելի շատ է, քան անհրաժեշտ է՝ «մեզ համար անախորժ բաներ ենք լսում, բայց աչք ենք փակում, անգամ՝ երբ խախտվում է Հայաստանի օրենսդրությունը»:

Տիգրան Հակոբյանը ուշադրությունը հատուկ կենտրոնացրեց հայելային հարաբերությունների բացակայության վրա: Նա նշեց, որ Հայաստանում լիցենզավորման ազատ համակարգ է, գործընթացը տեւում է 10-12 օր: Ռուսաստանում Հայաստանի Հանրային ալիքից 7 ամիս պահանջվեց թույլտվություն ստանալու համար: Դեռ պետք է գտնել հեռարձակողի: Ռուսական խոշորագույնն օպերատորներից մեկը հեռարձակման համար տարեկան պահանջում է մոտ կես միլիոն դոլար:

Հարթակներ չկան նաեւ ԱՊՀ տարածքում աշխատելու համար: «Իսկ Եվրոպայի հետ աշխատում ենք ամբողջ օրը: Ռուսաստանի հետ շփումներ չկային մինչեւ իմ նշանակումը: Ընդ որում՝ հանդիպումների հասել եմ ընկերների միջոցով: Ռուսաստանցի գործընկերները համաձայնվեցին, ես նրանց ուղարկեցի հուշագրի նախագիծը: Անցել է 7 ամիս: Ոչ մի արձագանք չկա: Որովհետեւ այստեղ ռուսական հեռարձակողների համար բոլոր արտոնությունները կան: Իսկ համաձայնագիրը ստորագրելը նշանակում է կամերտոնն այլ տոնի փոխել: Բելառուսում եմ եղել 2 ամիս առաջ: Համաձայնագիրն արդեն իմ սեղանին է: Ես մի քանի օրինակներ էլ ունեմ, բայց հարգում եմ քրեական օրենսգիրքը»,- կատակեց Հակոբյանը՝ հավելելով, որ Առաջին ալիքն արդեն 7 տարի չի վճարում հեռարձակման համար, չնայած դա նրա համար կոպեկներ արժե: «Կարող ենք աչք փակել, բայց դա հարուցում է տեղական հեռարձակողների բողոքը: Ես այս խնդիրների մասին ասել եմ դեսպանին եւ ըմռնում գտել»,- հայտնեց Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ խնդիրների քննարկումն ամենեւին չի նշանակում ռուսերենի դուրսմղում: «Պետք չէ ասվածի մեջ հակառուսական հարձակումներ տեսնել: Այդպիսի մտադրություններ չկան: Մենք նպատակաուղղված ենք աշխատելու, բայց ոչ բարեկամության եւ համագործակցության մասին հմայվելու կամ մանտրայի»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը: