Լիարժեք արձագանքի համար անհրաժեշտ է ավելի մանրամասն ծանոթանալ հարցազրույցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մասին հարցին, որում վերջինս ասում է, թե բանակցություններում խոսվում է Լավրովի պլանի, այն է՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի մասին:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ միայն հպանցիկ է ծանոթացել։ Նա առաջարկեց այդ հարցազրույցի մասով մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից կամ ԱԳՆ մամուլի խոսնակից:

Նշենք, որ Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ «հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։