Միացյալ Թագավորությունը, որպես մեկ ամբողջություն, նշված ժամկետում կլքի Եվրամիությունը՝ իրականացնելով Brexit-ը 2020թ․ հունվարի 31-ին։ Այս մասին առավոտյան, ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանակում են, որ Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեի սպառնալիք չկա։ «Մենք վերջ դրեցինք երկրորդ հանրաքվե անցկացնելու խղճուկ սպառնալիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը։

Ելույթի վերջում Ջոնսոնը խոստացել է «իրականացնել Brexit-ը, սակայ ն մինչ այդ պետք է նախաճաշի», ի պատասխան ունկնդիրները ծափահարել են։

Ներկա պահին ձայների հաշվարկը բոլոր ընտրատեղամասերում ավարտվել է։ Պահպանողականները վստահաբար առջեւում են։ Լեյբորիստները ջախջախիչ պարտություն են կրել։