Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը կարեւորում է սուբյեկտիվ լրատվամիջոցների պատվերով հոդվածներին հակազդեցությունը՝ կառավարության գործունեության մասին դրական տեղեկություններ տարածելով: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք համաձա՞յն է, որ Հայաստանում մամուլը բաժանվել է սեւերի եւ սպիտակների, Կարապետյանը հայտարարեց, որ ցավոք, որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել սուբյեկտիվ տեղեկություններ, պատվերներ են կատարում:

Ի պատասխան՝ Կարապետյանը կարեւոր է համարում քաղաքացիներին կառավարության գործունեության մասին տեղեկացնելը՝ տեղեկատվական տարածությունը ծածկելով դրական տեղեկատվությամբ: