Microsoft-ը ցուցադրել է, թե ինչ տեսք է ունենալու հաջորդ սերնդի Xbox Series X-ը, որը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջին։ Xbox-ի պաշտոնական YouTube-ալիքում հրապարակվել է հոլովակ, որտեղ կարելի է տեսնել հավելվածի դիզայնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

 Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերը ընկերության բլոգում նշել է, որ նորույթը ստեղծվել է աշտարակի ձեւով, այն կարելի է օգտագործել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքով։ Սփենսերի խոսքով՝ դիզայնը թույլ է տալիս ապահովել կենտրոնական պրոցեսորի աշխատանքը չորս անգամ ավելի արագ, քան Xbox One X-ը։

Ինչպես նշում է The Verge-ը, Xbox One X-ի հիմքը AMD Zen 2 պրոցեսորն է եւ Radeon RDNA-ն։ Բացի այդ, բեռնման ժամանակն արագացնելու համար օգտագործվելու է NVMe SSD կուտակիչը։ Նոր կոնսոլը կապահովի խաղերի 8K՝ վայրկյանում 120 կադր հաճախականությամբ։