Ամերիկյան Apple-ը ձեռք է բերել բրիտանական Spectral Edge ընկերությունը, որի մշակումները կարող են թույլ տալ լավացնել այն լուսանկարների որակը, որոնք արվում են սմարթֆոնների միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Verge-ին։

Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են տվյալների մշակման մեթոդների կատարելագործմամբ եւ այն պատկերների համադրմամբ, որոնք ստացվում են ստանդարտ եւ ինֆրակարմիր լինզաների միջոցով։ Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել նկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են։

Հոդվածում ընդգծվում է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են դարձնում սմարթֆոններում նկարահանող խցիկերի որակի կատարելագործման վրա։ Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ որոշ առավելություն ստանալ։ Պորտալը նշում է, որ դեռեւս պարզ չէ, թե ինչպես է Apple-ը օգտվելու բրիտանական ընկերության տեխնոլոգիաներից։ Ամերիկյան ընկերությունը հաճախ չի մեկնաբանում, թե ինչի համար է ձեռք բերում ոչ մեծ ընկերությունները։

Գործարքի արժեքը չի հրապարակվում։ Bloomberg գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Spectral Edge-ը 5 մլն դոլար ֆինանսավորում է ստացել։

1976,․ հիմնադրված Apple-ը, բացի iPhone սմարթֆոններից, արտադրում է նաեւ MacBook նոթբուքեր, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, iPod ձայնարկիչներ եւ այլ բարձր տեխնոլոգիական սարքեր։