Գերմանական Բլանկենբուրգում բազմաբնակարան տան պայթյունի հետեւանքով տուժել է 25 մարդ, տեղեկացնում է Gazetaն՝ հղում կատարելով Bild-ին։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 8.55-ին։ Նախնական տվյալներով՝ տուժել է 25 մարդ։

Ներկայում պատահարի վայրում աշխատում են օպերատիվայիններն ու ոստիկանության աշխատակիցները։ Պարզվում են բոլոր հանգամանքները։ Գործի է դրվել երեք ուղղաթիռ։