Kia Motors ընկերությունը հայտ է ներկայացրել  նոր ապրանքանշանը գրանցելու համար հայրենի Կորեայի Հանրապետության ազգային պատենտային վարչությունում, հաղորդում է RG-ը:

Ապրանքանշանն իրենից ներկայացնում է ուղղանկյան մեջ գրված «Kia» բառը: Լոգոտիպի գրաֆիկան արված է այնպես, որ դրա եզրերը նշված են լայն հորիզոնական «սյուներով», որոնք ստանում են K» եւ «A» տառերի տեսքը, իսկ դրանց արանքում տարածությունը հավասար կիսող երրորդ սյունը ներկայացնում է «i» տառը: Լոգոտիպը կարմիր կամ սեւ գույն է սպիտակ ֆոնին: Ավտոմեքենայի վրա ու ընկերության այլ տարբերանշանների հետ դրա դիրքը՝ «վագրի ժպիտ», ներկայացրել է Imagine by Kia կոնցեպտը, որը ցուցադրվել էր այս տարի Ժնեւի ավտոսրահում: Հիշեցնենք, որ լուսավորված լոգոտիպը գտնվում էր մեքենայի առջեւի մասի եզրին:

Կփոխարինի՞ արդյոք նոր լոգոտիպը Kia գլոբալ խորհրդանիշին կամ կպատկանի՞ որոշակի մոդելների շարքին, դեռ հստակ հնարավոր չէ ասել: Այն կներդրվի աստիճանաբար մեդելային շարքի թարմացման հետ համապատասխանաբար: