Մենք մամուլի համար լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Ռուբեն Հայրապետյանի առանձնատան առջև հավաքված լրագրողների ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի աշխատակիցները քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունն ավարտեցին և հեռացան առանձնատնից։

Նշենք, որ մինչև ոստիկանները հավաքված էին Ռուբեն Հայրապետյանի տան բակում, Ռուբեն Հայրապետյանը բակում խաղում էր մանկահասակ թոռնիկների հետ։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ էին իրականացնում Հայրապետյանի տանը։

Նշենք, որ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր երեկոյան բոլորն ամեն ինչ իմանալու են։