Լոս Անջելեսում տեղի է ունեցել The Game Awards 2019-ի մրցանակաբաշխությունը, որտեղ հայտարարվել են տարվա լավագույն խաղերը, տեղեկացնում է Lenta-ն։

«Տարվա խաղը»  անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է Sekiro: Shadows Die Twice-ը, նույնպես ճապոնական FromSoftware-ը հաղթել է «Լավագույն արկածային խաղ» անվանակարգում։ Տարվա լավագույն խաղի տիտղոսի համար նրա հետ մրցակցում էին՝ Control, Death Stranding, Super Smash Bros, Ultimate, The Outer Worlds и Resident Evil 2։ Հանդիսատեսի վարկածով լավագուն խաղը Fire Emblem: Three Houses-ն էր։

Գլխավոր էքշըն խաղը Devil May Cry 5, RPG — Disco Elysium-ն էր, ռազմավարությունը՝ Fire Emblem: Three Houses-ը, մարզական խաղը՝ Crash Team Racing Nitro-Fueled-ը, բջջային խաղը՝ Call of Duty: Mobile-ը։ Լավագույն սաունդթրեքի համար մրցանակը շնորհվեց Death Stranding-ին։ Մադս Միքելսենը, որը կատարում է Քլիֆի դերը Death Stranding-ում, ստացավ լավագույն դերասանական խաղի մրցանակը։

Ժյուրին ընտրեց կիբեռսպորտի գլխավոր ներկայացուցիչներին։ Լավագույն կիբեռսպորտային խաղ անվանվեց League of Legends-ը, լավագույն կիբեռսպորտային թիմ՝ G2 Esports-ը։ «Լավագույն կիբեռսպորտային մրցաշար» անվանակարգում մրցանակը վերցրեց League of Legends 2019-ը։

The Game Awards-ը ամենամյա մրցանակաբաշխություն է, որտեղ նշվում են տեսախաղերի լավագույն ձեռքբերումները։ Միջոցառումն իրականացվում է 2014 թվականից, 2003-ից այն անցկացվում է Spike Video Game Awards անվանմամբ։ 2018 թվականին The Game Awards-ի տարվա խաղ անվանել են էքսկլյուզիվը PlayStation 4 God of War-ի համար։