Հինգ երկրներից (Վրաստան, Ադրբեջան, Հարավային Օսիա, Աբխազիա) ավանդաբար Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը, որը մասնակցում է մեր բոլոր ինտեգրացիոն նախագծերին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա նկատեց, որը դա կանխորոշում է երկկողմ հարաբերությունների ձեւաչափը, որոնք կարող են, իհարկե, վայրէջքներ ու վերելքներ ապրել։ «Դրանք կարող են կապված լինել, օրինակ, այն անհրաժեշտության հետ, որ Ռուսաստանը ճանաչի Հայաստանում կատարվածը: Իշխանությունը երկրում այլ ձեռքերում է, ընդդիմությունն իշխանության է եկել»,- հավելել է նա։

Զատուլինը բավարարվածությամբ է նշել, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո երկու երկրների ղեկավարների միջեւ 6 հանդիպում է կայացել, զարգանում են տնտեսական հարաբերությունները, կան նաեւ քաղաքացիական հասարակության մեջ այդպիսի ամուր կապեր հաստատելու փորձեր։