Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության աշխատավորների կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանում նշվում է, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Համաձայնագրի շուրջ աշխատանքը տարվել է մի քանի տարի։ Այն նախատեսում է միջազգային պայմանագրի մշակում, որը կկարգավորի կենսաթոշակային ապահովման հարցերը ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս եւ Ռուսաստան) միջեւ։ Ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակներ կնշանակի եւ կվճարի անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել այդ ստաժը, ճշտում է ՌԴ աշխատանքի նախարարությունը։ Աշխատավորը կարող է դիմել  կամ կեցության պետության, կամ աշխատանքի տեղավորած պետության կենսաթոշակային մարմիններին։ Համապատասխան փաստաթղթերը եւ ռուսական կենսաթոշակի վճարումները անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։