Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն դեկտեմբերի 16-ին մանրամասներ կներկայացնի հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժնից։ 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։