ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 477.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.90 դրամ (աճել է 2.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.53 դրամ (աճել է 10.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.66 դրամ (աճել է 0.10 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 258.92 դրամ, ոսկի՝  22,534.11 դրամ, պլատին՝ 14,492.57 դրամ: