Թուրքիայի կողմից պատմական փաստերի հերքումը ցույց է տալիս, որ Թուրքիան սպառնալիք է մնում հայ ժողովրդի անվտանգության համար։ Այս մասին դեկտեմբերի 13-ի ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի բանաձեւին Անկարայի արձագանքը։

Մեկնաբանելով հակահայկական քարոզչության խորացման համար հատուկ կայքի ստեղծումը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ պարադոքս է, երբ Թուրքիան դեկտեմբերի 9-ին ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը հերթական անգամ հերքման քայլի է դիմում։