ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը քայլ է դեպի արդարության վերականգնում: Այս մասին դեկտեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ սա քայլ է արդարության վերականգնման, ճանաչման, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխման համար:

«Ցավոք, միտումները չեն մնացել պատմության մեջ: Սենատի որոշումն այս իմաստով արդիական է»,- նշեց Աննա Նաղդալյանը՝ շնորհակալություն հայտնելով բանաձեւը նախաձեռնողներին, ԱՄՆ հայ համայնքի անդամներին: