Ուրբաթ Իտալիայի բազմաթիվ շրջաններում տեղացել են հորդառատ անձրեւներ, եղել է ուժգին քամի եւ այդ վայրերի համար արտասովոր ցուրտ. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ առաջիկա օրերի համար Կամպանիա, Տոսկանա եւ Սարդինիա շրջաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ Հռոմում եւ Նեապոլում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, հանրային զբոսայգիներն ու գերեզմանատները: Մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին սոցիալական ցանցերի միջոցով դիմել է համաքաղաքացիներին՝ խնդրելով հնարավորինս սահմանափակել տեղաշարժը քաղաքում եւ երթեւեկել հանրային տրանսպորտով:

«Մեզ համար առաջնահերթություն է մեր երեխաների ու քաղաքացիների անվտանգությունը»,-ընդգծել է նա:

Համանման կոչ է արել քաղաքացիներին նաեւ Նեապոլի քաղաքապետ Լուիջի Մաջիսթրիսը: