Թուրքիան կարող է նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ եւս մեկ Ս-400 համալիր ձեռքբերելու շուրջ. համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ ապրիլ, երբ շահագործման համար պատրաստ կլինի առաջին համալիրը, հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը, հաղորդում է Reuters-ը:

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները տեխնոլոգիաները փոխանցելու եւ Ս-400 երկրորդ խմբի տարրերի համատեղ արտադրության մասին, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Նա հավելել է, որ Թուրքիան դեռեւս հետաքրքրված է ձեռքբերել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերը եւ որեւէ նախապայման չունի բանակցությունների համար: Սակայն Վաշինգտոնն ավելի վաղ բազմիցս խնդրել էր Թուրքիային հրաժարվել Ս-400 ձեռքբերելու գործարքից, որը հանգեցրել էր ՆԱՏՕ-ի շրջանակում երկու դաշնակիցների հարաբերությունների վատացմանը: