Չինաստանը ձգտում է լուծել ԱՄՆ-ի հետ վիճելի հարցերը, ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի մասին հարցին եւ հավելելով, որ համաձայնագիրը պետք է փոխշահավետ լինի, հաղորդում է Reuters-ը:

Վաշինգտոնը կհետաձգի չինական ապրանքների համար նոր  մաքսատուրքերը եւ կկրճատի գործող սակագները Պեկինի կողմից ամերիկյան գյուղմթերք ձեռքբերելու պայմանով, հինգշաբթի հայտնել են ԱՄՆ-ում աղբյուրները՝ չնայած չկա որեւէ կողմից այդ տեղեկատվության մասին հաստատումը եւ դա կասկածներ է հարուցում գործարքի իրագործման շուրջ:

Ներկրված ապրանքների համար ԱՄՆ-ի եւ Չինաստանի նոր փոխադարձ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 15-ից: