Հարավային Կորեայում ցուցարարները, որոնք վրդովված են երկրում գտնվող ամերիկյան զորքերին պահելու վճարը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի պահանջների հետեւանքով, ոչնչացրել են ԱՄՆ-ի դեսպանի նկարները ցույցի ժամանալ, հաղորդում է AP-ը:

ԱՄՆ-ի դեսպան Հարի Հարիսը դարձել է շանթարգել հարավկորեացիների համար, որոնց վրդովվեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փորձը ստիպել Հարավային Կորեային վճարել միլիարդավոր դոլարդնել այնտեղ տեղակայված 28 500 ամերիկյան զինծառայողներին պահելու համար:

«Հարիս, մենք ԱՄՆ-ի գաղութ չենք: Մենք բանկոմատ չենք»,-ցուցարարները վանկարկել են դեսպանատան մոտ, որը շրջապատված էր ոստիկաններով:

Հարավկորեացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը պահանջել է Սեուլից վճարել հավելյալ 4 միլիարդ դոլար տարեկան, իսկ հաջորդ շաբաթ Սեուլում պլանավորված է բանակցությունների նոր փուլը:

Հարավային Կորեան ներկայումս հատկացնում է շուրջ 900 միլիոն դոլար երկրում ամերիկյան զորքերին պահելու համար:

«Ինչպե՞ս վարձակալը կարող է պահանջել վարձավճարի հնգապատիկ բարձրացում»,-ուրբաթ հայտարարել է երիտասարդական կուսակցության նախագահ Քվոն Օ-մինն ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ:

Հարավային Կորեան զբաղեցնում է երրորդ տեղը արտերկրում ԱՄՆ-ի զորքերի քանակով Ճապոնիայից եւ Գերմանիայից հետո: