Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Այս հողերում տեղի ունեցած մեծ հանցանքը այս հողերում քննարկվում է, սակայն չի գտնում արդարություն, որի համար այն դառնում է այլ խորհրդարանների թեմա։

Հայ ժողովրդի վերքը ապաքինող միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է»,–գրել է Կարո Փայլանը։