Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում։

Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցները զարգացնելով՝ նախարարները քննարկել են Սիրիայում խաղաղ կարգավորման եւ Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայի հյուսիսում ընդհանուր իրավիճակի հարցերը։