Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, թե անկախ Սենատի ընդունած բանաձեւից,  ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում չի փոխվել։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝  Թուրքիայում ԱՄ դեսպանի խոսնակի հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել եւ այն մնում է նույնը ինչ 2019–ի ապրիլին ասել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահը Ցեղասպանության փոխարեն արտասանել էր «Մեծ եղեռն»։