ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկետմեբրի 13-ին, ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: 

Հյուրերը և Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց՝ երեկ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:  Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս հայկական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեսպանության ճանաչման գործընթացին, և շնորհակալություն է հայտնել: