ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իր հանդեպ սկսված իմփիչմենթի ընթացակարգը արդարացի չէ, քանի որ ինքը ոչ մի վատ բան չի արել։

«Արդարացի չէ, որ իմ հանդեպ իրականացվում է իմփիչմենթ այն դեպքում, երբ ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ձախ արմատականները, ոչինչ չանող դեմոկրատները վերածվել են ատելության կուսակցության։ Նրանք այնպիսի՛ Չարիք են մեր երկրի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն հաստատել էր երկու հոդված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ։ Նրան մեղադրում են իշխանության չարաշահման եւ հետաքննությանը խանգարելու մեջ։