Ամազոնիայի անտառների ոչնչացումը հասել է ամենաբարձր մակարդակին այս տարվա նոյեմբերին՝ այն պահից ի վեր, ինչ դիտարկումներ են կատարվում, որոնք սկսվել են 2015 թվականին, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով Բրազիլիայի կառավարության նախնական հաշվետվությանը։

Աշխարհում ամենամեծ մերձարեւադարձային անտառային զանգվածի ոչնչացման մակերեսը նոյեմբերին ընդհանուր առմամբ կազմել է 563 քառակուսի կիլոմետր՝ կրկնակի գերազանցելով անցած տարվա նոյեմբերի ցուցանիշը, նշվում է տիեզերական հետազոտությունների INPE գործակալության զեկույցում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, եկող տարվա հունվար-նոյեմբերին դա կարող է հանգեցնել Ամազոնիայի անտառների 8934 քառակուսի կիլոմետրի ոչնչացման՝ հասնելով Պուերտո Ռիկոյի տարածքի մակերեսին։

Միեւնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ամազոնիայում անտառահատման տեմպերը սովորաբար դանդաղում են նոյեմբեր-դեկտեմբերին, քանի որ դա անձրեւների սեզոնն է, բայց այժմ անտառահատման ցուցանիշը անսովոր բարձր է։