Դպրոցներում հալածանքներից երեխաների եւ դեռահասների պաշտպանության համազգային սոցիալական արշավ է սկսվել այս շաբաթ, այն պետք է օգնի 1 մլն դպրոցականների եւ նրանց ընտանիքներին՝ հաղթահարելու այս լուրջ խնդիրը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Երեխաների եւ դեհասաների չինական հիմնադրամի» տեղեկատվությանը։

Դպրոցներում հալածանքների խնդիրը վերջին տարիներին բաց եւ ակտիվ քննարկվում է չինական հասարակությունում՝ երկրի տարբեր նահանգների տարրական դպրոցներում  բազմաթիվ զոհերի հանդեպ մի շարք հարձակումներից հետո։ Կրթական հաստատությունների հասցեին մշտապես հնչում է քննադատություն առ այն, որ դրանք չեն կարողանում կանխել դպրոցականների ծաղրուծանակը հասակակիցների եւ անգամ ուսուցիչների կողմից, ինչի հետեւանքով հասարակությունում ավելանում է հոգեպես անկայուն եւ նեղացած մարդկանց թիվը, որոնք հետո վրեժ են լուծում հասարակությունից՝ հարձակումներ գործելով խոցելիների՝ ցածր դասարաններում սովորողների կամ մանկապարտեզի սաների դեմ։