Դեկտեմբերի 13–ին Երևանի Այրվածքաբանության  տեղափոխված 61-ամյա տղամարդը կեսգիշերն անց մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ տղամարդու ստացած այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13–ին, ժամը 17։50-ի սահմաններում Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, որը մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։