Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադն ասել է, որ ամերիկյան պատժամիջոցներն Իրանի դեմ խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մալայզիան չի պաշտպանում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ»,- ասել է Մոհամադը Դոհայում համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ Մալայզիան եւ մյուս երկրները կորցրել են «խոշոր շուկա» պատժամիջոցների պատճառով, որոնք մտցվել են Իրանի դեմ։

«Նման պատժամիջոցները լիովին խախտում են ՄԱԿ Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը։ Պատժամիջոցները կարող են մտցվել միայն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից՝ Կանոնադրությանը համապատասխան»,- ընդգծել է Մալայզիայի վարչապետը։