Աֆղանստանի Գազնի նահանգում «Թալիբան» արմատական շարժման գաղտնի կողմնակիցների հարձակման հետեւանքով սպանվել է 25 զինվոր, հայտնում է 1tvnews-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

«Թալիբանի» յոթ գործակալների հարձակումն իրագործվել է Քարաբագ թաղամասում:

Միջադեպից անմիջապես հետո հարձակվողները փախուստի են դիմել:

Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է 9 զինվորի մահը: Գերատեսչությունից հայտնել են, որ տեղի ունեցածի փաստով քննություն է կատարվում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: