Թուրքիան նախատեսում է Սիրիայի հարցով բարձր մակարդակով հանդիպումներից բացի, Ռուսաստանի մասնակցությամբ առանձին գագաթնաժողով անցկացնել, որը տեղի կունենա փետրվարին Ստամբուլում, Կատարի մայրաքաղաքում Դոհայի համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր փետրվարին Ստամբուլում նախատեսված Սիրիայի հարցով գագաթնաժողովի մասին՝ Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների մասնակցությամբ:

«Մենք Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացնենք Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների մասնակցությամբ, իսկ առանձին կկազմակերպենք Ռուսաստանի հետ երկկողմ գագաթնաժողով»,- ասել է Չավուշօղլուն: