ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները զգալիորեն նեղացրել են նախագահի վարչակազմի այն աշխատակիցների շրջանակը, որոնք հասանելիություն ունեն արտասահմանյան առաջնորդների հետ նախագահի հեռախոսազրույցների գաղտնալսումներին, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքը, հղում կատարելով Սպիտակ տանը իր աղբյուրներին, հայտնում է, որ տվյալ միջոցառումը նախաձեռնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի հետեւանքով առաջացած աղմուկից հետո։ Այն ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործընթացի մեկնարկի պատճառ էր հանդիսացել։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովը հաստատել էր Թրամփի իմպիչմենթի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահում եւ հետաքննությանը խոչընդոտում։