Մարոկոյի Ատլանտյան ափին տեղակայված է Մջխադի գյուղակը, որը ամբողջովին արեւային էներգիայի մատակարարմամբ Աֆրիկայում առաջինն է, հայտնում է CNN-ը։

Էներգետիկ միջազգային գործակալության համաձայն, Մարոկոն էներգետիկ աղբյուրների ոլորտում առաջատար երկիր դառնալու բոլոր հնարավորություններն ունի, սակայն երկրում անհրաժեշտ է ավելի շատ ենթակառուցվածքներ ներդնել։ Աշխարհում օգտագործվող արեւային էներգիայի միայն 1 տոկոսն է մատակարարվում մայրցամաքին։

Սակայն Մարոկոյում շարունակում են ջանքեր գործադրել էներգետիկ պոտենցիալի զարգացման համար։ Էներգիայի աղբյուրների նորացման հարցերով միջազգային գործակալության (IRENA) տվյալներով՝ երկրին արդեն հաջողվում է էներգիայի նորացված աղբյուրների հաշվին հոգալ իր էներգետիկ պահանջների 35 տոկոսը։ Այս թիվը նախատեսվում է մինչեւ 2030թ․ հասցնել 52 տոկոսի։

Մարոկոյում արդեն տեղակայված է արեւային էներգիայի աշխարհում խոշորագույն ֆերման՝ Նուր Ուարզազատ համալիրը։

Ներկայում երկրին հաջողվել է արեւային էներգիայով ամբողջովին ապահովել Իդ Մջխադի գյուղը։