«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»-ը Թբիլիսիի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել։ «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով միջոցառման մասնակիցներին ողջունել է կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Գեորգի Չեկվետաձեն, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։

«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար արժեքավոր է Վրաստանի եվրոպական ապագան։ Մեր սերնդի խնդիրն է վերականգնել պատմական արդարությունը եւ մեր երկրին վերադարձնել իրեն պատկանող տեղը եվրոպական ընտանիքում։ Վրաց ժողովուրդը արդեն վաղուց արել է այդ ընտրությունը, եւ ոչ ոք չի կարող հետ վերադարձնել Վրաստանն այդ ուղուց։ Հենց այդ քաղաքական կուրսն է անցկացնում «Վրացական երազանքը»,- ասել է Չեկվետաձեն։