Լեհաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ լիբերալ-պահպանողական «Քաղաքական պլատֆորմ»-ը, շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին, մայրաքաղաքում համագումարի ժամանակ 475 հնարավոր ձայներից 340-ը հավաքել է Սեյմի (խորհրդարանի ներքին պալատ) փոխխոսնակ Մալգոժատու Կիդավա-Բլոնսկին որպես 2020 թվականի մայիսին կայանալիք ընտրությունների նախագահի թեկնածու, հաղորդում է DW-ը:

«Մենք սկսում ենք մեծ խաղը, եւ ես գիտեմ, որ մենք կհաղթենք այն: Ես հաղթանակ եմ տարել Վարշավայում Յարոսլավ Կաչինսկու նկատմամբ, կհաղթեմ նաեւ Անջեյ Դուդին»,-հայտարարել է փոխխոսնակը:

Կիդավա-Բլոնսկիի հիմնական մրցակիցը՝ Պոզնանի քաղաքապետ Յացեկ Յասկովյակը, հավաքել էր ընդամենը 125 ձայն:

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:

Իշխանամետ ուժերի կողմից միասնական թեկնածուն Լեհաստանի կառավարության գործող ղեկավար Անջեյ Դուդն է: