2010 թվականից աշխարհում ստեղծվել են հսկայական քանակությամբ տարբեր խելացի սարքեր, եւ չնայած դրանցից մի քանիսը միանշանակ «ավելի հզոր» են՝ դրանց ազդեցությունը անցնող եւ առաջիկա տասնամյակում բնավ միանման չէ: Time-ը կազմել է անցնող տասնամյակի լավագույն 10 գաջեթների ցուցակը, հաղորդում է Life-ը:

Առաջին տեղում Apple iPad-ն է. այն «առաջացրել է անձնական համակարգիչների ոլորտում մշակութային տեղաշարժեր եւ զարկ տվել շարժական սարքերին հաջորդ տասնամյակի համար»: Երկրորդ տեղում 2012 թվականի Tesla Model S էլեկտրամոբիլն է, որը փոխել է ավտոմոբիլային արդյունաբերության ուղին:

Հաջորդը Raspberry Pi փոքր համակարգիչն է, որը թույլ է տվել ստեղծել համակարգը նոր էջից. փոքրիկ սարքի մեջ տեղավորվում է ամեն ինչ՝ ռոբոտատեխնիկայից մինչեւ զվարճանքների համար տնային ավտոմատացումը:

Թոփ-10-ում ներառվել են նաեւ Nintendo Switch ու Xbox Adaptive Controller կառավարման վահանակը՝ վերահսկող սարք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որն ընդլայնել է խաղացողների հնարավորությունները: Նույն այդ ցուցակում ընդգրկվել են Apple-ի եւս երկու ապրանք՝ AirPods անլար ականջակալները եւ Apple Watch խելացի ժամացույցը, որոնք իրենց ոլորտի պիոներներն են: