Կայացած քաղաքական համակարգերում իշխանության և ընդդիմության տարբերությունները գաղափարական են կամ գոնե պայմանավորված են մոտեցումների տարբերությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում։ Այդ ուղղությունը իշխանական չէ, բայց միտված է աջակցելու իշխանության գործունեությանը։ Նույնիսկ պայմանականորեն էլ տրամաբանական չի լինի ընդդիմադիր կոչել այդ ուղղությունը, քանի որ այն միտված է իշխանության (իշխանական ուժի) գործունեության աջակցությանը։

Շատերը կարծում են, որ այդ ուղղությունը նվեր է իշխանությանը, քանի որ հռետորաբանությունը նույնական է, իսկ ուղիղ թիրախում ոչ իշխանական ուժերն։

Ես էլ գտնում եմ, որ դա նվեր է իշխանությանը՝ ճիշտ այնպիսի նվեր ինչպիսին տրոյական ձին էր թողնված Տրոյաի պարիսպների տակ։ Իսկ թե ի՞նչ կլինի, երբ իշխանությունը ընդունի այդ նվերը, կարող եք տեսնել պատմության դասագրքերում»,-նշել է նա։