6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում՝ տարածելով քաոս եւ խուճապ բնակիչների շրջանում, որոնք սարսափահար շտապել են դուրս խանութներից եւ այլ շինություններից, հաղորդում է Associated Press-ը:

Համաձայն հրաբխաբանության եւ սեյսմոլոգիայի ֆիլիպինյան ինստիտուտի տվյալների՝ երկրաշարժի մակերեսը կազմել է շուրջ 6 կմ, իսկ խորությունը՝ 30 կմ:

Քաղաքացիական պաշտպանության գրասենյակի ղեկավար Ռիկարդո Ջալադը հայտնել է, որ Պադադա քաղաքում փլվել է երեք հարկանի խանութ, եւ իշխանությունները ստուգում են՝ չեն մնացել արդյոք մարդիկ այնտեղ:

Դավաո եւ Քոտաբատո քաղաքներում չեղարկվել են դպրոցական դասերը: Չպլանավորված արձակուրդները կերկարաձգվեն, մինչեւ իշխանությունները ստուգեն դպրոցների շենքերի ամրությունն ու համոզվեն, որ դրանք անվտանգ են: