Շուրջ 54 000 մարդ է տարհանվել իտալական Բրինդիզի քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ռումբի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:

Համաձայն տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ գործողությունը համարվում է բնակչության խոշորագույն տարհանումը խաղաղ ժամանակաշրջանում Իտալիայի ողջ պատմության ընթացքում:

Վտանգավոր «կարմիր գոտուց» տեղափոխել են քաղաքի բնակչության շուրջ 60 տոկոսին:

Ենթադրվում է, որ բրիտանական արտադրության ռումբն արձակվել էր քաղաքում 1941 թվականին եւ պարունակում է 40 կգ դինամիտ: Այն պատահաբար է հայտնաբերվել կինոթատրոնի վերականորոգման ժամանակ:

Տարհանման շրջանակում փակվել են նաեւ օդանավակայանը, երկաթգծի կայարանն ու բանտը:

Ռումբի վնասազերծումը խոստացել են ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: