Դոմոդեդովոյում հետաձգվել է «S7» ավիաընկերության Մոսկվա-Կրասնոդար չվերթը ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով, հաղորդում է «112» Telegram-ալիքը:

Տղամարդը սպառնացել է նռնակ պայթեցնել ինքնաթիռում:

«Օդանավում գտնվել է 165 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Չարագործին հաջողվել է օպերատիվ կերպով բերման ենթարկել եւ տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Այժմ կատարվում են ստուգումներ ինքնաթիռում»,-նշում է աղբյուրը: