Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան ջերմություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-8 ցերեկը՝ +5+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+15,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+20, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,

Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +16+20, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+16,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+16 (հովիտներում գիշերը՝ +0+4, ցերեկը՝ +16+20)։