ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Twitter-ի իր միկրոբլոգում հիասթափություն է հայտնել Մադրիդում կայացած 25-րդ կլիմայական համաժողովի արդյունքների վերաբերյալ:

«Ինձ հիասթափեցրել են Մադրիդում կայացած 25-րդ կլիմայական համաժողովի արդյունքները: Միջազգային հանրությունը կորցրել է կլիմայական ճգնաժամի հետեւանքները մեղմելու, ճգնաժամը հաղթահարելու եւ այդ գործընթացը ֆինանսավորելու նկատմամբ բարձր հավակնությունները ցուցադրելու կարեւոր հնարավորությունը: Սակայն մենք չպետք է հրաժարվենք այդ նախաձեռնությունից, եւ ես չեմ դադարի պայքարել»,-գրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:

Գուտերիշի խոսքով՝ ինքը, ինչպես երբեք, լի է վճռականությամբ աշխատել 2020 թվականի համար, որը կդառնա բոլոր այն երկրների տարին, որոնք որոշել են պատասխանատվություն ստանձնել անելու այն, ինչ թելադրում է գիտությունը, ինչն անհրաժեշտ է 2050 թվականին ածխաջրային չեզոքություն հաստատելու եւ ջերմաստիճանի՝ առավելագույն 1.5 աստիճանով բարձրացման համար: