Զիմբաբվեի իրավապահ մարմինները կալանավորել են երկրի փոխնախագահի տիկին Կոնստանտինո Չիվենգա Մերի Մուբայվուին մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի Հակակոռուպցիոն հանփնաժողովին:

Մուբայվուն կալանավորվել է շաբաթ երեկոյան եւ, ըստ ամենայնի, երկուշաբթի կկանգնի դատարանի առաջ, հաղորդում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի մամուլի քարտուղար Ջոն Մակամուրեն:

Ընդ որում՝ նա հրաժարվել է ներկայացնել այդ գործի մանրամասները:

Գործակալությանը չի հաջողվել անգամ կապ հաստատել Մուբայվուի հետ: