Ճանապարհներին մերկասառույցը ակտուալ խնդիր է նաեւ Գերմանիայի հարավում՝ Բավարիայի դաշնային հողերում: Այդտեղ ճանապարհային ծառայությունները սովորաբար ինքնուրույն են պատրաստում աղաջուր, որով ջրում են սառած փողոցները, հաղորդում է DW-ը:

Սակայն այժմ ծառայություններից մեկը կկիրառի այդ նպատակով թթու վարունգի արտադրությունից մնացած ջուրը: Այդ միտքը մի քանի տարի առաջ ծագել էր Դինգոլֆինգ քաղաքում թթու եւ մանանեխ արտադրող Develey ընկերության աշխատակիցների մտքում, երբ նրանք այցելել էին հարեւանությամբ գտնվող ճանապարհային ծառայությունը:

Պիլոտային նախագծի համաձայն՝ թթվաջուրը պետք է բավարար լինի 1500 կմ ճանապարհ մշակելու համար, ինչը թույլ կտա խնայել շուրջ 7 տոննա աղ: Develey-ը հպարտ է առանց թափոնների իրենց արտադրությամբ՝ չնայած ստիպված է ներգրավել հավելյալ աշխատուժ երկու անգամ թթվաջրի մեջ աղի չափն ավելացնելու համար: Արդյունքում կարելի է խնայել մշակված ջուրը փողոցները մաքրելու համար եւ օրինակ ծառայել ուրիշ ընկերություններին, թե ինչպես է ամեն ինչ հնարավոր  դառնում բնապահպանական նպատակով, համոզված է Develey-ի ղեկավար Թոմաս Հուբերը: Ի դեպ, Բավարիայի կառավարությունում այդ նախագիծն արդեն հավանության է արժանացել, քանի որ այն թույլ է տալիս կրճատել շրջակա միջավայրում հայտնվող աղի քանակը: