Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 19:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW E60» (վարորդ՝ Արմեն Գ.) եւ երկու «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: