Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին վաճառում է նավթ, որը զավթել է սիրիական նավթահանքերում։ Այս մասին նա ասել է չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Եփրատ գետից արեւելք գտնվող նավթահանքերից արդյունահանվող նավթի հետ, Ասադը նշել է, որ «այժմ Ամերիկան գողանում է նավթն ու վաճառում Թուրքիային»։