ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի եւ Մարկ Վլասիչի հետ: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թվականին Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստանը եւ Աստվածաշունչը» խորագրով մշակութային մեծ ցուցադրություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այսօր քննարկել ենք հայեցակարգային հարցեր, նոր առաջարկներ ենք արել մեր գործընկերներին»,-գրել է նա: