Ամբիոնից ելույթ ունենալու պատճառն այն է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած: Երեւանի ավագանու  «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր` դեկտեմբերի 16-ին, ավագանու արտահերթ նիստին այսպես պատճառաբանեց ամբիոնից իր ելույթ ունենալու պատճառը եւ նշեց, որ ինքը եւս հարցի շուրջ չի խոսելու:

«Պարոն քաղաքապետ առաջին եւ հիմնական պատճառը ամբիոնից ելույթ ունենալու նա է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացիս նստած, որովհետեւ չեմ կարող կողքերս նայելով խոսեմ»,-ասաց նա:

Ավագանու անդամն ասաց, որ քաղաքապետը «կիքս» է արել` անջատելով իր բարձրախոսը:

«Ուզում եմ հստակ ֆիքսենք` իմ խոսքի երկրորդ նախադասությունից ընդհատվեց եւ  նույնիսկ չլսվեց` ես հարցի հետ խոսելու եմ, թե` ոչ, որովհետեւի քաղաքապետը դեռ նախկին աշխատանքի տակ, արդեն հասկանալի է, որ դուբլ մեկ, դուբլ երկու, դուբլ երեք չի լինելու եւ ինքը կոնկրետ կիքս է տվել եւ արդեն որերրորդ անգամ անջատելով ընդդիմադիր ավագանու բարձրախոսը փորձում է լղոզի իր տված կիքսը»,- ասաց Վարդանյանը` ինչին ի պատասխան քաղաքապետը ծիծաղով արձագանքեց` «ո՞ր կիքսը»:

Թեհմինա Վարդանյանը հեգնելով ասաց, որ քաղաքապետի «ցինիկ ծիծաղն» իրեն չի ընդհատի եի ասաց, որ քաղաքապետն է իրեն կոմֆորտ զգացել նախորդ իշխանություների օրոք:

«Ուզում եմ հիշեցնեմ, որ դուք էիք այն հարցազրույց տվող դերասանը, ով ասում էր, որ ես հպարտ եմ, որ իմ որդին ծնվելա Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Պարոն քաղաքապետ դուք էիք «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր սեփականատիրոջ հետ այն Օպերայի «Ջազվեում», որը քանդել տվեցիք գրեթե օրը մեջ, Ջերմուկի շշի շուրջ բանակցություններ վարում: ՀՀԿ-ի կոմֆորտից մի խոսեք: Պարոն քաղաքապետ այդ դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին, Whatsapp-ով, մինչեւ այսօր, այդ ձայնագրություններն էլ ես ունեմ, մի արեք էնպես, որ ես դա հրապարակեմ, ձեր աչքերը ոնց որ լցվում ա, չգիտեմ` ծիծաղից ա, թե լացներդ ա գալիս ձեր կարգավիճակի վրա»,-ասաց նա:

Հայկ Մարությանը ժպիտով պատասխանեց, որ բավականին զվարճալի էր եւ խնդրում է` հրապարակել բոլոր բացահայտումները, անհամբեր սպասում է: