Ուկրաինան Ադրբեջան երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական այցի նախօրեին Ադրբեջան է արտաքսել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաեւին: Այս մասին հայտնում է «Եվրոպական պրավդան»՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 1980 թվականի ծնված Իսաեւ Էլվին Իլթիհամօղլուն 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Ուկրաինայից արտաքսվել է Ադրբեջան՝ Ուկրաինայի միգրացիոն օրենսդրության խախտման պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իսաեւին դեկտեմբերի 14-ին տեղափոխել են Ադրբեջանի ուղղիչ ծառայության №1 քննչական մեկուսարան: Սա կատարվել է Նասիմինսկի շրջանային դատարանի 2019 թվականի օգոստոսի 22-ի որոշման հիման վրա:

Ավելի վաղ մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ հայտնել էին Կիեւում բլոգերի խորհրդավոր անհետացման մասին:

ZMINA պարբերականը հայտնել է, որ 39-ամյա բլոգերին եւ քաղակտիվիստին վերջին անգամ տեսել են Կիեւի Սվյատոշինսկի շրջանի Պալադին փողոցի շենքի մոտ, որտեղ նա բնակվում էր ծանոթների մոտ:

Իսաեւը 2019 թվականի սեպտեմբերի վերջին Կիեւ էր եկել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էր երկար ժամանակ: 2019-ի օգոստոսին ռուսական ոստիկանությունն անսպասելի նրան ձերբակալել էր:

Դատաքննությունից հետո նրա ռուսական անձնագիրը ճանաչել էին «ապօրինի տրված» եւ առգրավել էին: Իրեն՝ բլոգերին ուղարկել էին արտասահմանցիների ժամանակավոր պահման կենտրոն՝ Ադրբեջան հետագա արտահանձնման համար:

Իսաեւը սեպտեմբերի 11-ին ՄԻ Եվրադատարանի շտապ միջամտության շնորհիվ ազատվել էր, որը կիրառել էր «39 կանոնը» եւ արգելել էր նրան հանձնել Ադրբեջանին: Դրանից հետո ակտիվիստը մեկնել էր Ուկրաինա:

Իսաեւը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նրան անվանել է բռնապետ եւ պատմել Ադրբեջանում կոռուպցիայի մասին: Բլոգերը միաժամանակ ուկրաինամետ ակտիվիստ չէ:

Արժե նշել, որ առաջիկա շաբաթ սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Ադրբեջան: