Google-ը տեղեկացրել է իր թուրք գործընկերներին, որ չի կարողանա նրանց հետ աշխատել Android նոր հեռախոսներով, որոնք թողարկվելու են Թուրքիայում, այն բանից հետո, երբ մրցակցության խորհուրդը Թուրքիայում որոշում կայացրեց, որ Google-ի փոփոխություններն անընդունելի են, տեղեկացնում է Reuters-ը։

2018 թվականի սեպտեմբերին թուրքական մրցակցային գերատեսչությունը տուգանեց Google-ին 93 մլն լիրա (17,4 մլն դոլար) մրցակցության օրենքը խախտելու համար՝ կապված բջջային ծրագրային ապահովման վաճառքի հետ։ Ընկերությանը տրվեց վեց ամիս, որպեսզի փոփոխություններ մտցնի։

Թուրքիայի մրցակցային հանձնաժողովը նոյեմբերի 7-ին որոշեց, որ փոփոխությունները, որոնք Google-ը մտցրել է գործընկերների հետ պայմանագրերում՝ տնօրենների խորհրդի պահանջներին համապատասխան, համարժեք չեն եղել, քանի որ դեռեւս, ըստ էության, փոփոխություններ թույլ չէին տալիս որոնման համակարգում։

«Մենք տեղեկացրինք մեր գործընկերներին, որ չենք կարողանա աշխատել իրենց հետ նոր Android հեռախոսներով, որոնք կթողարկվեն թուրքական շուկայի համար»,- ասվում է Google-ի հայտարարությունում։

«Սպառողները կարող են գոյություն ունեցող սարքերը ձեռք բերել եւ օգտագործել իրենց սարքերն ու հավելվածները սովորական ռեժիմով։ Google-ի մյուս սերվիսների վրա դա չի ազդի»։

Թուրքիայի մրցակցության խորհուրդը  հայտարարել է, որ տուգանել է Google-ին օրական եկամտի 0,05 տոկոսի չափով խախտման համար, եւ դա կգործի այնքան ժամանակ, մինչեւ որ չկատարվեն բոլոր պահանջները։ Google-ին տրվել է 60 օր որոշումը բողոքարկելու համար։

Կարգավորողը խնդրել է Google-ին փոխել իր բոլոր համաձայնագրերը ծրագրային ապահովման տարածման մասին, որպեսզի սպառողները կարողանան ընտրել տարբեր որոնողական համակարգեր իրենց Android բջջային օպերացիոն համակարգում։ Հետաքննությունը առաջ էր եկել ռուսական Յանդեքս մրցակցի «փոխանցմամբ»։